Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով հանդիպման հրավեր է ստացել

Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով հանդիպման հրավեր է ստացել

Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով հանդիպման հրավեր է ստացել։

Հայաստանի արտաքին գործերի նախարարօի տեղակալ Վահան Կոստանյանն այսօր լրագրողներին ասել է, թե Երևանը դեռ չի արձագանքել ու հարցը քննարկվում է։

Հանդիպումը նախատեսված է ԱԳ նախարարների մակարդակով։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ «3+3» հարթակն արդյունավետ ձևաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն։ Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է «3+3» հանդիպումներին: