«Ուրարտուն» ու «Նորավանքը» հաղթանակ տոնեցին մրցակցի հարկի տակ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացան 27-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:
Նախ Երևանի «Ուրարտուն» Չարենցավանում 3:0 հաշվով վստահ հաղթեց տեղի «Վանին»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը:
Երկրորդ խաղում մրցաշարի նորեկ «Նորավանքը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ մյուս նորեկ ԲԿՄԱ-ի նկատմամբ: Հաղթական միակ գոլը խփեց ղազախստանցի Թիմուր Ռուդոսելսկին:
«Ուրարտուն» այսօրվա հաղթանակից հետո վաստակեց 30 միավոր և շրջանցեց 5-րդ տեղում գտնվող «Նոային»: «Նորավանքն» այժմ 20 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: «Վանը» և ԲԿՄԱ-ն վայոցձերցի ֆուտբոլիստներից հետ են մնում համապատասխանաբար 3 և 7 միավորով:
Հաջորդ, 28-րդ տուրը, կմեկնարկի ապրիլի 19-ին: