Բռնապետnւթյան nւրվականը 

Բռնապետnւթյան nւրվականը 

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ 

Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։

Այսօր ժամը 13-ին նշանակված է հրատապ դատական նիստ:

Սրան հավելենք, որ մի քանի օր առաջ ԱԳՆ-ի շենքի մոտից խոշտանգումներով բերման են ենթարկվել մոտ երեք տասնյակ ցուցարարներ, որոնց առնվազն մի քանիսին մեղադրանք է առաջադրվելու զանգվածային անկարգությունների հատկանիշով:

Ակնհայտ էր, որ եթե «կուլ տանք» այն անարգանքը, որ տեղի ունեցավ մայիսի 28-ին, երբ ոստիկանները փորձում էին արգելել Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր, Հայաստանում հաստատվելու է Փաշինյանի բացարձակ դիկտատուրա:

Հիմա, ըստ էության, ականատեսն ենք հենց այդ գործընթացի: Փաշինյանը գիտակցում է, որ կորցրել է հասարակական աջակցությունը և բացահայտ պատերազմ է հայտարարել բոլոր ինստիտուտներին, անձանց, ովքեր ընդդիմախոսի դիրքերից քննադատում են նրան:

Ընդ որում, Փաշինյանը երկընտրանքի առջև է՝ կորցնել իշխանությունը կամ հաստատել դիկտատուրա: Նույն երկընտրանքի առջև է հասարակությունը՝ հանդուրժել Փաշինյանի դիկտատուրան կամ ազատվել նրա իշխանությունից:

Վահրամ Բագրատյան