Ուկրաինայից ժողովուրդը, հիմնականում, Եվրոպա է գնում

Ուկրաինայից ժողովուրդը, հիմնականում, Եվրոպա է գնում

Խարկովում վիճակը նույնն է, երեկ գիշեր էլ է ռմբակոծություններ են եղել։ Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։

«Վերջին օրերին տարհանումներ անընդհատ տեղի են ունենում, հիմնականում, Եվրոպայի ուղղությամբ են գնում»,-ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը հավելեց նաև, որ դեղորայքի, սննդի խնդիր չկա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Լիաննա Թորոսյան