Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումն անհրաժեշտություն է. Չավուշօղլու

Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։
«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Կողմ ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը»,- նշել է Չավուշօղլուն։