ԱՄՆ-ն ու Ուկրաինան կստեղծեն խմբեր՝ կայուն խաղաղության բանակցությունների համար

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայում բանակցությունների ժամանակ պայմանավորվել են որոշել բանակցող թիմերի կազմը և անհապաղ սկսել քննարկումները կայուն խաղաղության հասնելու շուրջ։ Այս մասին ասվում է Ջիդդայում բանակցությունների արդյունքներով Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակվել է Վլադիմիր Զելենսկու կայքում։
«րկու պատվիրակությունները պայմանավորվել են նշանակել իրենց բանակցող թիմերը և անհապաղ սկսել բանակցությունները կայուն խաղաղության հասնելու համար, որը կապահովի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը: Միացյալ Նահանգները պարտավորվել է քննարկել այդ կոնկրետ առաջարկները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը:
Տեսանյութը՝ այստեղ