Նիկի Մինաժը խոսել է թմրանյnւթի գործով ձերբակալության մանրամասներից․ ի՞նչ է հայտնի

Նիկի Մինաժը խոսել է թմրանյnւթի գործով ձերբակալության մանրամասներից․ ի՞նչ է հայտնի


Ամերիկացի ռեփերուհի, 12 անգամ Գրեմմիի մրցանակի հավակնորդ Նիկի Մինաժը X սոցիալական ցանցում կիսվել է Նիդեռլանդների օդանավակայանում հայտնաբերված թմրանյութի պատճառով իր ձերբակալության մանրամասներով։

«Բանտախցում հինգից վեց ժամ անցկացնելուց հետո իմ ինքնաթիռը հետաձգվեց ևս 20 րոպեով»,- գրել է նա։

Մինաժն նշել է, որ ինքը հայտնել է ոստիկանության գործողությունների բոլոր փուլերի մասին՝ ունի և՛ գրառումներ, և՛ «վիդեո ապացույցներ»։ Նա այդ նյութերը կփոխանցի փաստաբաններին։

«Խնդրում եմ ընդունեք իմ խորին և ամենաանկեղծ ներողությունը»,- դիմել է նա երկրպագուներին:

Մինաժը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի համերգը, որը ստիպված չեղարկվել է, տեղի կունենան հունիսին կամ հուլիսին։ Նա խոստացել է «լրացուցիչ բոնուսներ» նրանց համար, ովքեր պետք է ներկա լինեին համերգին։

Մինաժը բերման է ենթարկվել մայիսի 25-ի երեկոյան։ Նա ուղիղ հեռարձակում էր արել ինստագրամյան իր էջով: Ավելի ուշ Մինաժը բացահայտել է, որ ոստիկանները մարիխուանա են հայտնաբերել իր ճամպրուկում: Դատախազության տվյալներով՝ արտիստի մոտ 100 գրամից քիչ նյութ է եղել, բայց «բավական է տուգանք նշանակելու համար»։ Արդյունքում կատարողը տուգանվել է 350 եվրոյով։ Հետո նրան թույլ են տվել մասնավոր ինքնաթիռով մեկնել Մանչեսթեր։