ՌԴ-ն պատրաստ է ցանկացած պահի դադարեցնել գործողությունը, եթե Կիևը կատարի պահանջները. Պեսկով

Ուկրաինան, մասնավորապես, պետք է սահմանադրորեն գրանցի իր չեզոք կարգավիճակը, ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության մաս, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է դադարեցնել իր ռազմական գործունեությունը, սահմանադրորեն գրանցել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։
Այս մասին երկուշաբթի Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այս դեպքում ցանկացած պահի կարող է դադարեցվել Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունը։