Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անորոշ կերպով հերքել է իր մասնակցությունը Արցախում գազամատակարարման կասեցմանը։

«Հայաստանի ոչ կառուցողական մոտեցումը, անհիմն պնդումները բացահայտում են այդ երկրի իրական մտադրությունները։ Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանից զինված ուժերի դուրսբերումը եւ դրանով նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը եւ չանել անհիմն հայտարարություններ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ  Լ. Աբդուլաեւան։ Թե կոնկրետ ինչն է Աբդուլաեւան համարում «անհիմն» պնդումներ, կարելի է միայն գուշակել։