Խոշոր վթար Հրազդանի կիրճում․ վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել ճանապարհը (լուսանկարներ)

Այս պահին Հրազդանի կիրճում՝ Նաիրի ԲԿ-ից Հալաբյան փողոց տանող կամրջի մոտ, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի պատճառով հատվածը դժվարանցելի է։ Ինչպես հայտնում է Mediahub-ի թղթակիցը, տեղում աշխատում են պարեկները, որպեսզի խցանում չստեղծվի։ Վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել այս հատվածը։