G7-ի երկրները լրացուցիչ սպառազինություն կմատակարարեն Ուկրաինային

Յոթնյակի երկրները պայմանավորվել են շարունակել պաշտպանական զենքի մատակարարումները Ուկրաինա և ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Այս մասին հայտարարել է ՄեծԲրիտանիայի Արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը՝ ներկայացնելով G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքները։
«Մեզ համաար պարզ էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ձախողվի, և Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Մենք պայմանավորվեցինք շարունակել պաշտպանական զենք և տեխնիկա մատակարարել Ուկրաինային, ավելացնել պատժամիջոցները՝ թուլացնելու ռուսական տնտեսությունը», – գրել է Թրասսը Twitter-ում: