2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների ժամանակացույցը հայտնի է

2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների ժամանակացույցը հայտնի է

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Քննություններն անցկացվելու են 2025 թվականի հունիսի 4-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ:

Հիմնական  կրթության  վկայական  ստանալու  համար  դրսեկները 2025 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն»  առարկաների քննությունները  հանձնում են  գրավոր:

Միջնակարգ  կրթության  ատեստատ ստանալու համար դրսեկները  2025 թվականի  2-րդ քննաշրջանի ընթացքում «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհա­գրություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և հայ գրականություն» «Ռուսաց լեզու», «Համաշխարհային պատմություն», Օտար լեզու  (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ),  առարկաների քննությունները  հանձնում  են գրավոր:

Քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն՝ առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային  համակարգով:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի:

Բանավոր քննությունները  գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները  գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային  համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է  համաձայն  հետևյալ սանդղակի ՝

8-9   միավոր– 4                16-17 միավոր–8

10-11 միավոր– 5                 18-19 միավոր-9

12-13 միավոր– 6                20 միավոր-10

14-15 միավոր – 7

Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններն անցկացվելու են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):