23 համարի ավտոբուսը բախվել է բենզալցակայանին, տուժել է 8 անձ․ նոր մանրամասներ

23 համարի ավտոբուսը բախվել է բենզալցակայանին, տուժել է 8 անձ․ նոր մանրամասներ

Մայիսի 16-ին՝ ժամը 15:40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին,  հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը:

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, որոնք կատարել են իրավիճակից բխող գործողություններ։

Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 անձ։

Հանգամանքները պարզվում են։