Սրտի առողջության բարելավում․ ելակից այլ առողջական օգուտներ, եթե պարբերաբար ուտեք

Ելակը լի է C վիտամինով, մանրաթելով և ֆոլաթթվով։ Այս նյութերը նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը, արյան մեջ շաքարի մակարդակի պահպանմանը և այլն, գրել է «ferra.ru»-ն։
Պահպանում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը․ ցածր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ ելակը չի առաջացնում արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացում։ Սա նշանակում է, որ այն իդեալական է շաքարախտով տառապող մարդկանց համար։
Այն ունի հակաբորբոքային և վերքերի բուժման ազդեցություն․ ելակի մեջ պարունակվող հակաօքսիդանտային միացությունները, համակցված C վիտամինի հետ, օգնում են նվազեցնել ցավը և բորբոքումը օստեոարթրիտի դեպքում և խթանում են մաշկի վերականգնումը։
Բարելավում է սրտի առողջությունը․ շաբաթական առնվազն երեք բաժին ելակ ուտելը նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը։ Այս մասին ասվում է երիտասարդ կանանց շրջանում անցկացված ուսումնասիրության մեջ։
Աջակցում է իմունիտետին․ սա պայմանավորված է ելակի մեջ պարունակվող վիտամին C-ի մեծ քանակությամբ։
Բարձրացնում է ֆոլաթթվի մակարդակը․ այն կարևոր դեր է խաղում օրգանիզմի ԴՆԹ-ի պահպանման գործում և կարևոր է առողջ հղիության համար։
Կարող է պաշտպանել քաղցկեղից․ սա պայմանավորված է ելակի մեջ պարունակվող հակաօքսիդանտներով։
Օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը․ որոշ խոստումնալից ուսումնասիրությունների համաձայն՝ ելակի օգտագործումը նպաստում է ընդհանուր խոլեստերինի մինչև 10%-ով և «վատ» խոլեստերինի՝ 13%-ով նվազեցմանը։
Բարելավում է ճանաչողական կարողությունները․ ահա թե ինչի է հանգեցնում ամեն օր ելակ ուտելը։