Մաշտոցի պողոտա – Խորենացի փողոց խաչմերուկում լուսացուցային կարգավորման ռեժիմ կփոփոխվի

Մայիսի 19-ից Մաշտոցի պողոտա – Խորենացի փողոց խաչմերուկում լուսացուցային կարգավորման եռաֆազ ռեժիմը կփոխարինվի երկֆազով:
Փոփոխությունից հետո Մաշտոցի պողոտայով երթևեկող հոսքերի երկու ուղղությունները կաշխատեն միաժամանակ:
Երևանի քաղաքապետարան