Չամաչեք լինելու Քրիստոսի Ավետարանի պատգամավորները․ Գերաշնորհ Տեր Մկրտիչ Պռոշյան

«Չամաչեք լինելու Քրիստոսի Ավետարանի պատգամավորները։ Եղեք համարձակ և սիրով լցված, տարածեք Քրիստոսի բերած հույսը, հավատը և սերը, ոչ միայն ձեր շրջապատում այլ այնտեղ ուր Աստված ձեզ երբևէ կառաքի», ասել է Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Առաջնորդանիստ եկեղեցում՝ խորհրդանշական այս վայրում, այսօր ձեռամբ Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մասնակցությամբ Թեմի հոգևոր դասի տեղի ունեցավ Դպրության տվչության կարգ:
Դպրական կոչման արժանանացան Արագածոտնի թեմի 12 հովությունների 40 դպիրներ.
Տեղերի հովվությունից- 2, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի- 1, Ապարանի Սուրբ Խաչ- 10, Արագածի հովվություն- 2, Մուղնու Սուրբ Գևորգ-3 , Բյուրականի Սուրբ Հովհաննես-2 , Աշտարակի Սուրբ Մարիանե-7 «Չամաչեք լինելու Քրիստոսի Ավետարանի պատգամավորները։ Եղեք համարձակ և սիրով լցված: Տարածեք Քրիստոսի բերած հույսը, հավատը և սերը, ոչ միայն ձեր շրջապաոտւմ, այլ այնտեղ ուր Աստված ձեզ երբևէ կառաքի». Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Առաջնորդանիստ եկեղեցում՝ խորհրդանշական այս վայրում, այսօր ձեռամբ Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մասնակցությամբ Թեմի հոգևոր դասի տեղի ունեցավ Դպրության տվչության կարգ:
Դպրական կոչման արժանանացան Արագածոտնի թեմի12 հովությունների 40 դպիրներ, Տեղերի հովվությունից- 2, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի- 1, Ապարանի Սուրբ Խաչ- 10, Արագածի հովվություն- 2, Մուղնու Սուրբ Գևորգ-3 , Բյուրականի Սուրբ Հովհաննես-2 , Աշտարակի Սուրբ Մարիանե-7 , Հովհաննավանք վանական համալիր-3, ԹալինիՍուրբ Աստվածածին-1, Կոշի Սուրբ Գևորգ- 2, Աշտարակի Սուրբ Սարգիս- 4, Սաղմոսավանք վանական համալիր-2։
Սրբազան Հայրը հավարտ արարողության շնորհավորեց ներկաներին Դպրական կոչում ստանալու առթիվ, պատգամեց անսասան մնալ հավատքի մեջ և այսօրվա ստացած կոչումը ծառայեցնել ի նպաստ Քրիստոսի խոսքի տարածման ու հավելեց. «Աշակերտը լինել Հիսուս Քրիստոսի նշանակում է նմանվել մեր Տիրոջը, նմանվել Հիսուս Քրիստոսին նշանակում է ձեր սրտի մեջ կրել հավատք, հույս և սեր։
Անսասան հավատք դեպի մեր երկնային Աստված, Երկնավոր Տերը և հույս առ այն, որ մենք ծառաները և ժողովուրդը լինելով երկնավոր մեր Տիրոջ, պետք է ապրենք գոյատևենք և դեռևս բազում հաղթանակներ ունենանք Ավետյաց մեր երկրի մեջ։
Մեր հույսը պետք է անմար մնա, որպեսզի մենք կարողանանք վերադարձնել այն ինչ կորցրել ենք անցյալում և հաղթել բոլոր այն դժվարությունները, որոնք մեզ բաժին են ընկել։
Հույսը երբեք չի ամաչեցոնւմ և դուք, որ այլևս կոչված եք այդ հույսը, հավատը և Աստվածային սերը տանելու դեպի մեր ժողովուրդը, ձեզանից կախված շատ բան կարող եք փոխել մեր ժողովրդի կյանքում, եթե դուք ճշմարիտ օրինակները լինեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։ Եվ ուրեմն կարողանալու ենք ունենալ պայծառ և հաղթող ապագա, մեր ժողորդի և մեր ազգի համար։
Սիրելի՛ նոր ձեռնադրված դպիրներ,
ես մաղթում եմ ձեզ, որ դուք համարձակ լինեք ձեր հոգևոր ծառայության մեջ, կարողանաք Առաքյալների, և Քրիստոսի աշակերտների, քահանայից դասի և եպիսկոպոսաց դասի հետ միասին տարածել Քրիստոսի Սուրբ Ավետարանը։
Տարածել Քրիստոսի բերած հույսը հավատը և սերը, ոչ միայն ձեր շրջապատում, այլ այնտեղ ուր Աստված ձեզ երբևէ կառաքի։ Չամաչեք լինելու Քրիստոսի Ավետարանի պատգամավորները։ Եղեք համարձակ և սիրով լցված»:
Արարողությունն ավարտվեց Թեմակալ Առաջնորդի պահպանիչ աղոթքով։