Մյունխենում մեկնարկել է անվտանգության 60-րդ միջազգային համաժողովը

Մյունխենում մեկնարկել է անվտանգության 60-րդ միջազգային համաժողովը

Գերմանիայի Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում մեկնարկել է անվտանգության 60-րդ միջազգային համաժողովը։

Միջոցառմանը մասնակցում են կառավարության 180 բարձրաստիճան ներկայացուցիչներ, նաև պետությունների և կառավարությունների ղեկավարներ գրեթե 50 երկրից:

Համաժողովին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը:

Համաժողովի հիմնական թեմաներն են լինելու Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, Սոմալիում, Սուդանում և Հայիթիում տեղի ունեցող պատերազմները։

Մյուս կարևոր թեմաներն են միջազգային իրավունքի գերակայությունը՝ որպես համակեցության հիմք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր բարեփոխումը և կլիմայի փոփոխությունները։