Արսեն Թորոսյանին պետք է գործուղել Բաքու՝ սև խավիար ուտելու

Արսեն Թորոսյանին պետք է գործուղել Բաքու՝ սև խավիար ուտելու

Կարծում եմ, որ մենք պետք է կոտրենք այդ կարծրատիպը և հասկանանք, որ կարող ենք քայլեր ձեռնարկել մեր հարևանների հետ խաղաղ ապրելու ուղղությամբ։ Մենք հիմա լրիվ հակառակ կարծրատիպով ենք ապրում, որ անհնար է ապրել թուրքի, ադրբեջանցու հետ։ Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արսեն Թորոսյանը:

Հայոց ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի և Արցախի դեմ պատերազմ հրահրած, հազարավոր հայ զինվորներ դաժանորեն սպանած, Սյունիքի և Երևանի նկատմամբ նկրտումներ ունեցող Ադրբեջանի հետ Արսեն Թորոսյանը ցանկանում է խաղաղություն հաստատել, հավանաբար գնալ հյուր Բաքու՝ սև խավիար ուտելու և Անթալիայում հանգստանալու: Հայ ժողովուրդը, զոհվածների ծնողները պետք է ուշադիր կարդան Արսեն Թորոսյանի և մյուս ՔՊ-ականների գրառումները, որպեսզի հասկանան, թե ովքեր են այսօր ՀՀ-ում իշխանության: Դուրս չգալով փողոց ընդդեմ ՔՊ-ական իշխանությունների՝ ՀՀ քաղաքացիներն ակամա մասնակից են դառնալու Բաքվի և Անկարայի հետ խաղաղության հաստատման հայակործան ծրագրին: 

Արսեն Թորոսյանը, ով առողջապահական ոլորտը «բարեփոխել» է և այժմ ԱԺ-ում կոճակներ է սեղմում, ցանկանում է կոտրել կարծրատիպերը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ: Միգուցե անհրաժեշտ է ՔՊ-ի ողջ կազմին և Արսեն Թորոսյանին գործուղել Ստամբուլ և այսօր օկուպացված Շուշի՝ մշտական բնակություն հաստատելու համար: Թուրք-ադրբեջանական նամազ ու մուղամ լսելով ՔՊ-ականների մոտ ավելի արագ կկոտրվեն բոլոր «կարծատիպերը» հայ ժողովրդին ցեղասպանած ազգերի նկատմամբ:

Վահրամ Բագրատյան