ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է. մանրամասներ

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է. մանրամասներ

Արմեն Դանիելյանը, ով օրերս ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում էր գրել, ձերբակալվել է:

Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիան կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է  ներկայացվել դատարան»,- հայտնեց Օհանջանյանը:

Օրերս գրել էինք, որ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, ինչը  MediaHub-ի հետ զրույցում հաստատել էր ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ձերբակալվել էին ՍԱՏՄ տեսուչներ՝ գառների կարանտինի գործով: Չի բացառվում, որ այս ազատումը կապ ունի հենց այս՝ յուրացումների  գործի հետ:

Արմեն Դանիելյանը անցած տարվա նոյեմբերին էր նշանակվել այս պաշտոնին: Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Նարե Գնունի