Թրամփն առաջարկում է 100% մաքսատուրք սահմանել արտասահմանյան ֆիլմերի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Առևտրի նախարարությանը և ԱՄՆ առևտրային ներկայացուցչին 100% մաքսատուրք սահմանել արտասահմանյան ֆիլմերի վրա, այս մասին նա գրել է իր «Truth Social» սոցիալական ցանցում։
«Ամերիկայի կինոարդյունաբերությունը շատ արագ է մահանում։ Այլ երկրներ առաջարկում են ամեն տեսակի խթաններ՝ մեր կինոգործիչներին և ստուդիաներին Միացյալ Նահանգներից հեռացնելու համար», - նշել է ամերիկացի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Հոլիվուդը «խորտակվում է», և որ սա «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ» է։
Թրամփը որոշել է մաքսատուրք սահմանել արտասահմանում արտադրված և Միացյալ Նահանգներ բերված ցանկացած ֆիլմի վրա։