ԵՄ դիվանագիտության ղեկավարը պահանջել է Իրանից դադարեցնել Ռուսաստանին «ռազմական աջակցությունը»

ԵՄ դիվանագիտության ղեկավարը պահանջել է Իրանից դադարեցնել Ռուսաստանին «ռազմական աջակցությունը»

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալլասը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արախչիի հետ, որի ընթացքում պահանջել է, որ Թեհրանը դադարեցնի Ռուսաստանին տրամադրվող «ռազմական օգնությունը»։

«Ես կոչ արեցի Իրանին դադարեցնել Ռուսաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը և մտահոգություն հայտնեցի [Իրանում] ձերբակալված ԵՄ քաղաքացիների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ», - գրել է Կալլասն X-ում։

Նա նշել է, որ ԵՄ-ի և Իրանի միջև հարաբերությունները կախված են այս բոլոր ոլորտներում առաջընթացից։