2 տարեկան երեխային առևանգե՞լ են. ի՞նչ վարկածներ է քննարկում ՆԳՆ-ն

2 տարեկան երեխային առևանգե՞լ են. ի՞նչ  վարկածներ է քննարկում ՆԳՆ-ն

Երեկվանից Հրազդան խոշորացված համայնքում՝ Մարմարիկ գյուղում 2 տարեկան երեխայի են որոնում:

Ինչպես տեղեկացրել ենք, Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները, պարեկները և քաղաքացիները որոնողական աշխատանքներ են իրականացնում քաղաքացու այն ահազանգից հետո, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ինքն ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։

MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ ոստիկանության և փրկարար ծառայության կողմից որոնողական միջոցառումները շարունակվում են: 
Նշենք, որ մամուլում բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, այդ թվում նաև այն, որ 2-ամյա երեխային հնարավոր է առևանգել են:

MediaHub ՆԳՆ–ից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է այս վարկածը կառույցը հավանական համարում։

«ՆԳՆ ենթակա ծառայությունները քննարկում են տարբեր վարկածներ։ Բոլոր վարկածները մանրամասն ուսումնասիրվում են։  Առևանգման վարկածն այս պահին չի հաստատվում»,-նշեցին ՆԳՆ-ից:

Մարիաննա Արամյան