Մոդին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Քննարկել են Փահալգամում (Քաշմիր) տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, և Ռուսաստանի առաջնորդն աջակցություն է հայտնել Դելիին ահաբեկչության դեմ պայքարում։
Հեռախոսազրույցի ընթացքում երկրների ղեկավարները հաստատել են Ռուսաստանի և Հնդկաստանի միջև գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց հանձնառությունը։