Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ

Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ

Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Իրանը սպասում է Օմանից տեղեկատվության հաջորդ հանդիպման ժամանակի և վայրի վերաբերյալ»,- ասել է Բաղային։

Նա նշել է, որ մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների փուլի հետաձգումը միջնորդի նախաձեռնությամբ է եղել և երկու կողմերի համաձայնությամբ։

«Իրանը կհետևի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը լուծելու դիվանագիտական ​​ուղուն», - հավելել է Բաղային։