ԵՄ-ն մտադիր է արգելել ռուսական գազի ներմուծումը, բայց պայմանագրերի խզման հարցում դժվարություններ կունենա

ԵՄ-ն մտադիր է արգելել ռուսական գազի ներմուծումը, բայց պայմանագրերի խզման հարցում  դժվարություններ կունենա

Եվրամիությունը մտադիր է արգելել ռուսական գազի ներմուծումը մինչև 2027 թվականի վերջը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Արգելքը կազդի Ռուսաստանի հետ նոր պայմանագրերով և գործող սփոթ պայմանագրերով գազի բոլոր ներմուծումների վրա։ Եվրահանձնաժողովը պատրաստվում է մայիսի 6-ին Ստրասբուրգում ներկայացնել ծրագրեր, որոնք կառաջարկեն արգելել ռուսական գազի ներմուծումը խողովակաշարերով և հեղուկացված բնական գազի տեսքով՝ հունիսին կնքված երկարաժամկետ համաձայնագրերի շրջանակներում, հայտնել են աղբյուրները։

ԵՄ-ն դժվարություններ կունենա Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի խզման հարցում՝ հղում անելով անհաղթահարելի ուժի ազդեցությանը, գրել է «Reuters»-ը;

Մասնագետները նշել են, որ գազի պայմանագրերը դժվար կլինի խզել անհաղթահարելի ուժի պատճառով՝ առանց պատժամիջոցների, քանի որ դա անելու համար մատակարարը պետք է խախտի պայմանագրի պայմանները, օրինակ՝ չկատարի մատակարարումը։