ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ка-52 ուղղաթիռներով Ուկրաինայի ԶՈՒ զրահատեխնիկայի ոչնչացման մասին տեսանյութ

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ка-52 ուղղաթիռներով Ուկրաինայի ԶՈՒ զրահատեխնիկայի ոչնչացման մասին տեսանյութ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հրապարակել է տեսագրություն, թե ինչպես են Ка-52 ուղղաթիռները Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկա ոչնչացնում։

«ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Արևմտյան ռազմական օկրուգի բանակային ավիացիայի Ка-52 հետախուզական և գրոհային ուղղաթիռների անձնակազմերի մարտական ​​աշխատանքը հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հենակետերն ու զրահատեխնիկան ոչնչացնելու ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտական ​​թռիչքներ կատարելիս Ка-52 հետախուզական և հարձակողական ուղղաթիռների օդաչուները հրթիռներ են արձակել Ուկրաինայի զինված ուժերի հայտնաբերված ամրացված հենակետերի և զրահատեխնիկայի ուղղությամբ։

Տեսանյութնը՝ այստեղ