ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմը պաշտոնական պարզաբանում է տարածել․
Հունիսի 7-ի երեկոյան Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ երեկ՝ ժամը 23.40-ի դրությամբ, գյուղի ճանապարհը բացվել է, քաղաքացիների բողոքի ակցիան դադարել է։
Միջադեպի հետ կապված հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են։
Այս պահի դրությամբ գյուղում իրավիճակը հանդարտ է, քաղաքացիների բողոքին արձագանքել են համայնքի և իրավապահ համակարգի պաշտոնատար անձինք՝ վստահեցնելով, որ կտրվի համապատասխան իրավական գնահատական և հորդորելով սպասել իրավական գործընթացի արդյունքին։
Հիշեցնենք, որ երեկ Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը ձերբակալվել էր։