Գերմանիայի կանցլերը չի բացառել Պուտինի հետ Ուկրաինայում մարտերը դադարեցնելու բանակցություններ վարելը

Գերմանիայի կանցլերը չի բացառել Պուտինի հետ Ուկրաինայում մարտերը դադարեցնելու բանակցություններ վարելը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում մարտերը դադարեցնելու բանակցություններ վարելը։

«Եթե անհրաժեշտություն առաջանա, եթե դա կօգնի դադարեցնել պատերազմը, ես պատրաստ եմ շատ բան անել»,- ասել է Մերցը, գրել են ԶԼՄ-ները։

Կիեւը և նրա դաշնակիցները պատրաստ են ամբողջական անվերապահ հրադադարի ցամաքում, օդում և ծովում առնվազն 30 օրով՝ մայիսի 12-ից։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին համաձայնել 30-օրյա լիարժեք և առանց պայմանների հրադադարի: 

Ավելի վաղ եվրոպական պետությունների ներկայացուցիչները ժամանել էին Կիեւ՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ։