ԱՄՆ-ը Պակիստանին օգնություն է առաջարկել Հնդկաստանի հետ հակամարտությունը լուծելու համար, uպանվածներ կան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է վարել պակիստանցի գեներալ Ասիմ Մունիրի հետ՝ առաջարկելով ամերիկյան օգնությունը հակամարտության կարգավորման հարցում։
Ռուբիոն շարունակել է հորդորել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիները և առաջարկել ԱՄՆ-ի աջակցությունը կառուցողական բանակցություններ սկսելու համար, հայտնել են պատշտոնական աղբյուրները։
Պետքարտուղարը զրուցել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։
Նա ԱՄՆ-ի աջակցությունն է առաջարկել և ընդգծել հակամարտության կողմերի միջեւ ուղիղ հաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը։
Հինգ մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյա, զոհվել է Ջամու և Քաշմիր նահանգներում Պակիստանի հարձակման հետևանքով։
– Պակիստանը հայտարարել է «Ուժեղ պատ» լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին;
– Հրթիռային հարվածներ են հասցվել;
– Հնդկաստանը պատասխանել է պատասխան հարվածով, իսկ սահմանին փոխհրաձգություններ են եղել;
– Հնդկական բանակը հաղորդել է երկրի հյուսիսային և արևմտյան սահմանների երկայնքով անօդաչու թռչող սարքերի հարձակումներ հետ մղելու մասին:
Կադրերն այստեղ