«Նոան» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

«Նոան» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

«Նոան» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Նոան» ընդունեց նախոչդ տարվա չեմպիոն «Փյունիկին»;

Խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ «Նոայի»։

«Նոայի» գոլերը խփեցին 34-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ու 31-ամյա բոսնիացի պաշտպան Ներմին Զոլոտիչը։

«Փյունիկից» միակ պատասխան գոլը խփեց Դանիիլ Կուլիկովը։

27 խաղից հետո «Նոան» վաստակեց 71 միավոր և ապահովեց չեմպիոնությունը՝ 14 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը 26 խաղ է անցկացրել։ «Փյունիկը» (28 խաղ) չորրորդն է՝ 50 միավոր։