Սյունիքում Հաղթանակի և խաղաղության օրվա տոնակատարություն է անցկացվել

Սյունիքում Հաղթանակի և խաղաղության օրվա տոնակատարություն է անցկացվել

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Տեղ համայնքում մասնակցել է Հաղթանակի և խաղաղության օրվա տոնակատարությանը, որը կազմակերպել էր համայնքապետարանը։

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ուժային կառույցների, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։

Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրում բարձրացվել է 24 մետրանոց ՀՀ պետական դրոշը, որը խորհրդանշում է 44-օրյա պատերազմում զոհված տեղցիների հիշատակը․ դրոշին առնչվող մյուս թվերը ևս համայնքի համար իրենց խորհուրդն ունեն։

Համալիրում հնչեցին գեղարվեստական կատարումներ, իսկ համայնքում նաև մատաղի արարողություն էր կազմակերպվել։