Բրազիլիան մտադիր է ՌԴ-ի հետ քննարկել ռազմական ոլորտում և տիեզերքում համագործակցությունը

Բանակցությունների ընթացքում Բրազիլի նախագահ Լուլա դա Սիլվան շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին Հաղթանակի օրվա կապակցությամբ իր այցի ժամանակ կազմակերպված հատուկ ընդունելության համար։
Բրազիլիայի նախագահը Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է քննարկել ռազմական ոլորտում և տիեզերքում համագործակցությունը։