Պատերազմ գնաց կուզով, վերադարձավ ուղիղ մեջքով․ վետերան Խաչատուր Ալեքսանյանի պատմությունը

Առաջին անգամ պատերազմ գնալիս լուսանկարվեց, ինը տարի ծառայությունից էլ ընդամենը մեկ համազգեստով նկար ունեցավ։ Հայրենական մեծ պատերազմի վետերան Խաչատուր Ալեքսանյանի արխիվում կադրերը շատ չեն, ինչը չես ասի նրա մասին հետաքրքիր պատմությունների մասին։

Որդին՝ Վանիկ Ալեքսանյանը պատմում է՝ հայրը պատերազմի դաժանության մասին շատ քիչ է պատմել, բայց իր ռազմաճակատ մեկնելու դրվագները մեկ անգամ չէ, որ ծիծաղը դեմքին ներկայացրել է զավակներին։

«14 տարեկանում հայրս սելից ընկնում է, մեջքը ծռվում է՝ կուզ է առաջանում․․․։ Երբ պատերազմը սկսվում է, հայրս էլ գյուղացի տղաների հետ գնում է Սևանի կայազոր՝ հաշվառման։ Այդտեղ Սևան քաղաքի շրջանային զինկոմիսարիատում հորս վրա բարկանում են, թե «սիմուլյանտություն» է անում։ Երբ պարզում են, որ կուզ ունի, նրան ուզում են հետ ուղարկել, բայց հայրս համոզում է ու հասնում Վրաստանի Գորի քաղաք։ Այնտեղ էլ են հորս կանգնեցնում, սպառնում, որ կգնդակահարեն։ Երբ բացատրում է, որ իրականում խնդիր ունի, բժիշկ են կանչում։ Հոսպիտալում վրացի բժիշկը երկու մեծ ասեղով սրսկում է իրեն, ամբողջ ուժող սեղմում ու ուղղում է հոր մեջքը։ Ու մինչ հայրս կբուժվեր, իր հետ Սևանի տեղամասից ռազմաճակատ մեկնող տղաները զոհվում են։ Դրանից հետո հայրս մնում է Գորի քաղաքում, ուսումնական վաշտում կուրսեր ստանում ու արդեն ինքն է սկսում դասավանդել»,- պատմում է որդին։

Մանրամասները՝ տեսանյութում։