Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են չեզոք վայրում բանակցություններ սկսել հարցերի լայն շրջանակի շուրջ․ Ռուբիո

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են չեզոք վայրում բանակցություններ սկսել հարցերի լայն շրջանակի շուրջ․ Ռուբիո

Վերջին 48 ժամվա ընթացքում ես և ԱՄՆ փոխնագահ Ջեյ Դի Վենսը զրուցել ենք Հնդկաստանի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ վարչապետներ Նարենդրա Մոդիի և Շեհբազ Շարիֆի, արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի, բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրի և ազգային անվտանգության խորհրդականներ Աջիթ Դովալի և Ասիմ Մալիկի հետ, X-ում գրել է ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով Հնդկաստանի և Պակիստանի միջև ամբողջական և անհապաղ զինադադարի հաստատման մասին պայմանավորվածությանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են անհապաղ զինադադարի և չեզոք վայրում բանակցություններ սկսել հարցերի լայն շրջանակի շուրջ:

Մենք քաջալերում ենք վարչապետներ Մոդիին և Շարիֆին խաղաղության ճանապարհն ընտրելու հարցում նրանց իմաստության, խոհեմության և պետականության համար»։

Հնդկաստանը և Պակիստանը պաշտոնապես հաստատել են զինադադարի մասին պայմանավորվածության հետ կապված տեղեկությունը։