Ուկրաինայում հազարավոր զինվորականներ տեղակայելը անիմաստ կլիներ․ Մակրոն

Ուկրաինայում հազարավոր զինվորականներ տեղակայելը անիմաստ կլիներ․ Մակրոն

Ուկրաինայում հազարավոր զինվորականներ տեղակայելը անիմաստ կլիներ, TF1-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք չենք խոսում հազարավոր, տասնյակ հազարավոր կամ ընդհանրապես հարյուր հազարավոր եվրոպացի կամ արևմտյան զինվորների տեղակայման մասին: Դա անիմաստ կլիներ»,- ասել է նա:

Մակրոնի խոսքով՝ Եվրոպան մտադիր է իր համերաշխությունը ցույց տալ ռազմավարական ճանապարհով։ Ֆրանսիայի ղեկավարը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ նկատի ունի։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ պատրաստ է օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսել։