Եվրոպական երկրների ղեկավարները Կիեւից հեռախոսով զրուցել են Թրամփի հետ

Կիեւում «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի Բունդեսկանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսով զրույցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Թեման եղել է ռուս-ուկրաինական խաղաղության շուրջ քայլերը:
Ըստ Կիեւի՝ Ուկրաինան և բոլոր դաշնակիցները պատրաստ են լիարժեք անվերապահ հրադադարի ցամաքում, օդում և ծովում առնվազն 30 օրով՝ սկսած արդեն երկուշաբթի օրը։
«Մենք հեռախոսով խոսել ենք նախագահ Թրամփի հետ Կիեւում մեր հանդիպումից հետո։
Նա աջակցում է մեր նախաձեռնությանը. մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ, որպեսզի Ռուսաստանը վերջապես համաձայնի ավելի երկար հրադադարի` առանց որևէ նախապայմանի»,- գրել է Բունդեսկանցլերը։