30-օրյա հրադադարը կսկսի 2-րդ Համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ և ամենաերկար պատերազմի ավարտի գործընթացը

30-օրյա համապարփակ (օդային, ցամաքային, ծովային, ենթակառուցվածքային) հրադադարը կսկսի 2-րդ Համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ և ամենաերկար պատերազմի ավարտի գործընթացը, գրել է ԱՄՆ նախագահի օգնական և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
«Ինչպես բազմիցս ասել է նախագահը, դադարեցրեք սպանությունը՝ հիմա»,- նշել է դիվանագետը։