ԱՄՆ-ում սկսվու՞մ է անօրինական ներգաղթյալների «ինքնաարտաքսման» ծրագիրը․ ի՞նչ հրամանագիր է ստորագրել Թրամփը

ԱՄՆ-ում սկսվու՞մ է անօրինական ներգաղթյալների «ինքնաարտաքսման» ծրագիրը․ ի՞նչ հրամանագիր է ստորագրել Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր՝ Միացյալ Նահանգներից անօրինական ներգաղթյալների «ինքնաարտաքսման» ծրագրի իրականացման մեկնարկի մասին։ Այս մասին գրում է dw.com-ն։

«Այսօր ես ստորագրեցի հրամանագիր, որով մեկնարկում է անօրինական ներգաղթյալների համար առաջին ինքնաարտաքսման ծրագիրը։ Մենք հնարավորինս հեշտացնում ենք անօրինական ներգաղթյալների համար Ամերիկայից հեռանալը։ Ցանկացած անօրինական ներգաղթյալ կարող է պարզապես ներկայանալ օդանավակայան և ստանալ անվճար տոմս մեր երկրից դուրս գալու համար», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նրա խոսքով,  այս նպատակով գործարկվել է բջջային հավելված, որտեղ կարելի է նախապես տոմս ամրագրել դեպի ձեր հայրենիք։ Հեռացողների համար կա նաև «շատ կարևոր ելքի բոնուս»։ Թրամփը չի նշել դրա չափը։

Թրամփը խոստացել է «խիստ հետևանքներ» և «պատիժներ, այդ թվում՝ զգալի ազատազրկում», ինչպես նաև տուգանքներ, գույքի և եկամտի բռնագրավում նրանց համար, ովքեր չեն լքի Միացյալ Նահանգները ինքնուրույն։ Թրամփը սպառնացել է, որ նրանք կարող են ենթարկվել հարկադիր «հանկարծակի արտաքսման» աշխարհի ցանկացած երկիր՝ «մեր բացառիկ հայեցողությամբ», սպառնացել է Թրամփը։