Կալցինացիաներ կաթնագեղձում. ինչո՞ւ են դրանք առաջանում և ի՞նչ վտանգներ կան

Կրծքագեղձի կալցիֆիկացիաները կրծքագեղձի հյուսվածքում կալցիումական կուտակումներ են:
Այսպիսի կալցիֆիկացիաները մամոգրաֆիկ պատկերում երևում են որպես սպիտակ կետեր կամ բծեր:
Ընդհանուր առմամբ, մամոգրաֆիայով հաճախ է կալցիֆիկատներ հայտնաբերվում, և դրանք հատկապես տարածված են 50-ն անց կանանց շրջանում: Թեև կրծքագեղձի կալցիֆիկատները սովորաբար ոչ քաղցկեղային՝ բարորակ ծագման են, սակայն դրանց որոշ տեսակներ, օրինակ՝ ոչ կանոնավոր ձևի և փոքր խիտ կլաստերները, կարող են վկայել կրծքագեղձի հյուսվածքի նախաքաղցկեղային փոփոխությունների կամ կրծքագեղձի քաղցկեղի մասին:
Երբեմն կալցիֆիկացիաները վկայում են կրծքագեղձի քաղցկեղի, օրինակ՝ in situ ծորանային կարցինոմայի մասին (DCIS), սակայն ավելի հաճախ դրանց առաջացումը պայմանավորված է ոչ քաղցկեղային (բարորակ) հիվանդություններով:
Կրծքագեղձի կալցիֆիկացիաների այլ պատճառներից են՝
կրծքագեղձի կիստաներ
բջջային սեկրեցիաներ կամ մնացորդներ
ֆիբրոադենոմա
կաթնածորանի լայնացում (էկտրազիա)
նախկինում կրծքագեղձի վնասվածք կամ վիրահատություն (ճարպային նեկրոզ)
քաղցկեղի կապակցությամբ նախկինում ճառագայթային թերապիա
մաշկային (դերմալ) կամ անոթային (վասկուլյար) կալցիֆիկացիաներ: