Զախարովան «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպման մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է, որ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հետ կապված։
Ըստ Զախարովայի՝ համաձայնեցվում են «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման օրն ու վայրը։
«Մենք կարծում ենք, որ միջոցառումը կազմակերպող երկիրը պետք է տեղեկատվություն տրամադրի այս մասին», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։