Բեռնատար գնացքի 19 վագոն դուրս է եկել ռելսերից․ ի՞նչ է եղել (լուսանկարներ)

Երևանի ժամանակով առավոտյան ժամը 08:12-ին Ռուսաստանի Ռյազան քաղաքում՝ Դյագիլևո կայարանում, բեռնատար գնացքի 19 վագոն դուրս է եկել ռելսերից։ Նրանցից յոթի ներսում եղել են հանքային պարարտանյութեր։ Գրել են ռուսական լրատվամիջոցները։
Մինչ ռելսերից դուրս գալը պայթյուն է լսվել, վնասվել է երկաթուղին։ Վարորդը թեթև վնասվածքներով փրկվել է, իսկ շտապօգնությունը տեղում օգնություն է ցուցաբերել նրան։ Այլ տուժածներ չկան։ Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը պարզում է բոլոր հանգամանքները։
Հետևանքները վերացնելու համար վայր են ուղարկվել վերականգնողական գնացքներ Ռիբնոյե, Ոսկրեսենսկ և Ռյազան կայարաններից։ Իրավիճակը չի ազդէլ մարդատար և մերձքաղաքային գնացքների շարժի վրա։
Լուսանկարներն այստեղ։