Սպերցյանը նոր պայմանագիր կստորագրի՞ «Կրասնոդարի» հետ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Էնրիկա Տարչին խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Նո՞ր պայմանագիր։ Այս պահին ասելիք չունեմ այս մասին։ Սա թողնենք առանց մեկնաբանության»,- ասել է Տարչիմ, որի խոսքերն է մեջբերել РБ Спорт-ը։
Էդուարդ Սպերցյանն այս մրցաշրջանում անց է կացրել 24 հանդիպում՝ դառնալով է 8 գնդակի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Գերմանական Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։ Վերջին շրջանում Սպերցյանի անունը կապվում է Լա Լիգա տեղափոխվելու հետ:
Նրա հանդեպ, ըստ տեղեկությունների, հետաքրքրություն է ցուցաբերում «Ժիրոնան», որն Իսպանիայի առաջնության աղյուսակում երրորդն է։ Ակումբը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերին։