Կիրանց գյուղը ցանկանում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքել․ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց Կիրանց գյուղի բնակիչների մասին՝ նշելով, որ նրանք պատերազմի կողմնակից չեն։

«Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու։ Կիրանցեցին շատ վատ բաներ է տեսել, բայց չի հեռացել, մնացել է, հազարամյակների գյուղ է, բայց կիրանցեցին չի ուզում սահմանազատման և սահմանագծման անվան տակ կորցնի իր օրինական տարածքը, օրինական ունեցվածքը, որը իրեն է պատկանել իրավունքի ուժով»,- ասաց Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում