Գերմանիայում ձերբակալվել են աhաբեկչական խմբավորման անդամներ, տարիքը տատանվում է 15-ից 18

Գերմանիայում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման ենթադրյալ անդամներ։
Նրանց տարիքը տատանվում է 15-ից 18, գրել է «Bloomberg»-ը։
Հինգ մարդ կասկածվում է ահաբեկչական բջիջ ստեղծելու համար։ Հետաքննիչների տվյալներով՝ դեռահասները, որոնք ծայրահեղ աջ հայացքներ ունեն, պլանավորել էին հարձակումներ փախստականների և քաղաքական հակառակորդների վրա։
Մեղադրյալներից մի քանիսը, մասնավորապես, պատերին նկարել են իրենց խմբի սկզբնատառերը և կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Օտարերկրացիները դուրս», «Գերմանիան՝ գերմանացիների համար», և իրենց համարել են «գերմանական ազգը» պաշտպանելու միջոց։