Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ մայիսի  22-ին և 25- 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` մայիսի  23-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։