Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։
Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: