Փոքրիկ Տիգրանին, 17–րդ օրն է, չեն կարողանում գտնել․ ի՞նչ է հայտնի

Փոքրիկ Տիգրանին 2 շաբաթից ավելի է չեն կարողանում գտնել. օդում կախված հարց, որ ամեն օր տալիս են բազմաթիվ քաղաքացիներ՝ որտե՞ղ է երեխան, ի՞նչ է եղել Մարմարիկում։
Որոնումները շարունակվում են. MediaHub–ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են այսօր առավոտյան:
«Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշեցին ՆԳՆ-ից:
Կառույցից հայտնեցին՝ որոնողական աշխատանքներում օգտագործվում են դրոններ, ջրասուզակներն օրվա ընթացքում մի քանի անգամ սուզվում են, փրկարար ծառայողները գետի երկայնքով և հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում, Փրկարար ծառայությունը նաև ջրամբարում հատուկ տեխնիկայի միջոցով է նկարում ջրամբարի հատակը և այլն։
MediaHub–ն առաջին օրվանից ուշադրության կենտրոնում է պահել այս առեղծվածային դեպքը, օրեր շարունակ ուղիղ եթերով լուսաբանել Մարմարիկ գյուղից փրկարարական ու որոնողական աշխատանքները, բայց ոչ մի նորություն դեռ չկա։
Նշենք, որ MediaHub–ին ՆԳՆ–ից հայտնել էին, որ ստուգվել են գնչուների կողմից առևանգման և այլ վարկածներ, անգամ մանեկեն են գցել գետը, այլ միջոցներ են կիրառվել, սակայն, երեխային դեռ չեն գտել։
Մարիաննա Արամյան