Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ո՞րն է պատճառը

Մոսկվայի մարզի «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռոսավիացիան։
Նշվում է, որ օդանավերի մեկնումն իրականացվում է պայմանավորվածությամբ։«Մոսկվայի ժամանակով ժամը 15:44-ից օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում: Օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում և չեն ուղարկում թռիչքներ», – ասվում է Ռոսավիացիայի հաղորդագրության մեջ:
Մայրաքաղաքի Շերեմետևո օդանավակայանում մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ ևս։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (FATA) մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։
«Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ չի ուղարկում չվերթներ», - ասել է նա։
Ժամանակավոր սահմանափակումներ են գործում նաև Վլադիմիրի, Իվանովոյի և Կալուգայի օդանավակայաններում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել մայրաքաղաքի վրա երեք անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Նա պարզաբանել է, որ բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։