ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ

ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ակունք, իսկ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Խնդրում ենք չանհանգստանալ։ 

ՆԳՆ փրկարար ծառայություն