Արտակարգ դեպք, «Իզ իս թեքնոլոջի»-ի աշխատակիցը հափշտակել է գրասենյակին պատկանող «Tesla»-ն․ Shamshyan

Արտակարգ դեպք, «Իզ իս թեքնոլոջի»-ի աշխատակիցը հափշտակել է գրասենյակին պատկանող «Tesla»-ն․ Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություննեիրով՝ մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հակոբ Հակոբյան փողոցում գործող «Իզ իս թեքնոլոջի» գրասենյակի մոտից աշխատակիցը երեկ՝ ժամը 17։00-ի սահմաններում, վերցրել է գրասենյակին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենան և փախուստի դիմել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ մայիսի 15-ին իրենց գրասենյակի աշխատակիցը՝ Տաջիկստանի քաղաքացի 28-ամյա Ռախմատուլլո Ռաջաբովը հափշտակել է գրասենյակին պատկանող իրեն վստահված «Tesla» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ռ․Ռաջաբովին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։